Տպավորություն է, որ հայրենիքի պաշպանությունը հիմնականում մանուկներին է հուզում

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել
Երևան, 2023 թ
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ճանաչվել է աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կրթական մրցույթի՝ բրիտանական World’s Best School Prizes-ի 2023 թվականի հաղթող 10 լավագույն դպրոցներից մեկը։

2023 հունիսի 15-ին մրցույթի հեղինակ Վիկաս Պոտան, որը Լոնդոնի ամենաազդեցիկ 1000 մարդկանց ցանկում է և Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ «World Economic Forum» (WEF) կողմից ճանաչվել է որպես Երիտասարդ գլոբալ առաջնորդ (Young Global Leader), պաշտոնապես հայտարարեց 10 լավագույն դպրոցների անունները։ Մրցույթը ներկայացնում է այս դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։
«Յուրաքանչյուր տարի մրցույթի թոփ 10 հաղթող դպրոցներ են այցելում, և լուսաբանում դպրոցի հաղթանակը երկրի առաջին դեմքերը՝ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը և այլոք։ Այս ձեռքբերումը ոչ միայն հաղթանակ է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի համար, այլ նաև հպարտության առիթ է Հայաստանի համար»,-իրադարձությունը մեկնաբանեց Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը։
World’s Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։
Հիշեցնե՛նք նաև, որ ամիսներ առաջ «30 րոպե» հաղորդման շրջանակներում կրթության, հանրակրթության և այլնի մասին զրուցել ենք Ֆիզմաթ դպրոցի փոխտնօրեն Հայկազն Նավասարդյանի հետ։