Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։
Այս մասին Շինուհայրում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։
«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»։
Փաշինյանը հայտնել էր, որ Սյունիք այցի ըանթացքում չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում։
«Չնախատեսված կանգառ ունեցա Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և մեր անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին», – գրել էր նա։