Հակիրճ մեր մասին
Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։ 2021 թվականից ի վեր մենք ներկայացնում ենք կարևորագույն հարցեր կայացած մասնագետների և փորձագետների հետ։
Տրիբյուն մեդիան՝ սոցիալական մեդիա հարթակներում ունի 50 000-ի հասնող հետեւորդների բանակ, օրական միջինում 10 000 դիտումների քանակով:

Հաղորդումներ
«Ադրբեջանն իրականում. միֆեր եւ չոր փաստեր» — վերլուծական հաղորդում, որի ընթացքում բացահայտվում են ադրբեջանական քարոզչամեքենայի միֆերն ու դրանք համադրվում են իրականության հետ։ Ամեն հինգշաբթի՝ 22:00:
«Կարճ միացում» — Ֆրիդա Ղազարյանի հեղինակային հաղորդումը՝ շաբաթվա ներքաղաքական զարգացումների, դեմքերի ու դեպքերի վերաբերյալ կքննարկվեն տարբեր ոլորտի հյուրերի հետ։ Ամեն ուրբաթ՝ 22:00:
Փոդքաստ Հռիփսիմե Ջեբեջյանի հետ — Շաբաթվա քաղաքական իրադարձություւնների վերլուծությունը ։ Ամեն շաբաթ՝ 22:00
«Ինսայթ» — երկար զրույց՝ ամեն ինչի շուրջ։ Մասնագետներ, ոլորտներ, քննարկումներ։ Հայաստանում և ամբողջ աշխարհում ապրող ու արարող հայեր։ Ամեն չորեքշաբթի՝ 22:00
«ՏԲ Նյուզ»-ի շրջանակներում վերլուծում ենք տարածաշրջանային զարգացումները, փորձագիտական կարծիքները։ Հաղորդումը հիմնականում քննարկում է տարածաշրջանում տեղի ունեցողը։ Ամեն երեքշաբթի եւ շաբաթ՝ 20:00
«Ռազմական Ժամ»—ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիր, որի շրջանակներում ներկայացվում է ՀՀ զինված ուժերի, բանակի ու մարտունակության հետ կապված միջոցառումները, ինչպես նաեւ տարբեր ոլորտների զինվորականների մասնակցությամբ ռեպորտաժների պատրաստում՝ ռազմարդյունաբերության, նորարարությունների ու բանակի ընդհանուր մարտունակության մասին։ Ամեն երկուշաբթի՝ 22:00:
«Գիտական լուրեր»-ի միջոցով ներկայացնում ենք գիտության, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտների հայրենական և միջազգային կարևոր նորությունները։ Ամեն կիրակի՝ 12:00:
Թիմ

Վազգեն Հովհաննիսյան
Տնօրեն, մոնտաժի ռեժիսոր

Հռիփսիմե Ջեբեջյան
Լրատվական ծառայության ղեկավար, Հաղորդավար

Ֆրիդա Ղազարյան
Միջազգային վերլուծական ծառայություն, հաղորդավար

Էմմա
Սարգսյան
Հաղորդավար

Արաքս Պողոսյան
Ադմին-թողարկող

Վահագն Մխիթարյան
Մոնտաժի ռեժիսոր

Ստեփան Տիգրանյան
Օպերատոր

Իլյա
Մանուկյան
Օպերատոր

Էմմա Մարտիրոսյան
Լրագրող

Դիանա
Մինասյան
Կոորդինատոր
