Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաքում ներկայում ապրում է ավելի քան 3,000 մարդ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովին:
Նրա խոսքով՝ առաջիկայում կշարունակվի վերաբնակեցումբն օկուպացված Ստեփանակերտում և հարակից տարածքներում:
«Այս պահին Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ.) ապրում է ավելի քան 3,000 քաղաքացի, որոնք պետական ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսով զբաղվողներ: Այնտեղ գործում է 43 օբյեկտ, առաջիկայում նախատեսվում է բացել ևս 37-ը: Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել նոր օբյեկտներ», – ասել է Յուսուբովը: