Արարատի մարզպետի աշխատակազմից հերքում են ԶԼՄ–ներում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի՝ Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն:
«Հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն, մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար» ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»,- ասվում է հայտարարությունում։