ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Թրեյսիին դեմարշ են հայտնել Վաշինգտոնի կողմից զինված Կիևի ռեժիմի նոր արյունալի հանցագործության կապակցությամբ։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ԱՄՆ-ն, որը Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում և փաստացի դարձել է հակամարտության կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինություններ, Կիևի վարչակարգի հետ հավասար պատասխանատվություն կրում է Սևաստոպոլում տեղի ունեցած ոճրագործության համար։
«Դեսպանին ասվել է, որ Վաշինգտոնի գործողությունները, որոնք Ուկրաինայի ազգայնամոլ իշխանություններին խրախուսում են շարունակել ռազմական գործողությունները մինչև «վերջին ուկրաինացին»՝ թույլ տալով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը, անպատիժ չեն մնա։ Անպայման պատասխան միջոցներ կհետևեն»։