Հունիսի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված, այս մասին իմանում ենք, ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 27-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։