Ինչպես տեղեկանում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից, այսօր Սրբազան Պայքարի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Al-Monitor լրատվականին։ Պարբերականի թղթակցի հետ զրույցում Սրբազան Հայրը պատմել է Տավուշում սկիզբ առած և ամբողջ Հայաստանով տարածված Շարժման մասին։ Նա ներկայացրել է պայքարի դուրս եկած ժողովրդի պահանջները և դրված նպատակներին հասնելու ուղիները։ Նշենք, որ Al-Monitor-ը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների զարգացումները լուսաբանող աշխարհի առաջատար լրատվականներից մեկն է։