«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատասխանել է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակից Անն-Դորիթ Բոյի հարցերին: Միջազգային մամուլը շարունակում է հետաքրքրվել մեր երկրում սկիզբ առած Սրբազան պայքարի ընթացքի, հաջողությունների և հետագա անելիքների մասին, նշված է հաղորդագրության մեջ: