Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ, բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս՝ մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա:
Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- ասվում է հաղորդագրությունում։