ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Դաղստանում կատարված ահաբեկչություններն ու ցավակցել զոհվածների հարազատներին:
«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։
Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն՝ իր բոլոր դրսևորումներով»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլգում։