Այսօր՝ հուլիսի 6-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Մարտիրոսյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, և մոտ 180-200 մետր առաջ ընթանալով՝ կանգնել է «Երևան Սիթի»-ի դիմաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Մարտուն Բուդաղյանը, տեղում մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: