ԵԽԽՎ-ն ցինիկության միջազգային առաջնությունում՝ միջազգային կառույցների մեջ առաջատարների խմբում է. այս մասին հերթական դատական նիստի ավարտին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ժամանակին արժեքների հարթակ էր, իսկ հիմա՝ քաղաքական շահերի: Ժամանակին Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի դեմ էին այնտեղ պայքարում, իսկ այսօրվա իշխանությունները սեփական ժողովրդի հանդեպ են փորձում հաղթանակ տանել»,- նշեց նա:
Խոսելով ԵՄ-ին միանալու և հանրաքվե անցկացնելու հավանականության մասին՝ Աշոտյանն ընդգծեց. «Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար, քանի որ ավելի իրատեսական է: Եվրամիության էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա»: