Եվրամիությունը (ԵՄ) ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ ուղղված էներգետիկ, ֆինանսական և առևտրային ոլորտներին։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքը։
«Փաթեթը ներառում է սահմանափակող միջոցներ ևս 116 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկացված բնական գազի տարանցման համար։ Ըստ ԵՄ խորհրդի՝ միջոցառումներն ուղղված են վաճառքից և փոխադրումներից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։