ԵՄ-ին անդամակցելը երկար պրոցես է, նրանք չեն վերցնում աղքատ բարեկամներ, որ տիրություն անեն որպես քաղաքական որբեր, նրանց անդամակցողը պետք է քիչ վնասներ ու պրոբլեմներ ստեղծի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է հանրային գործիչ Սուրեն Սահակյանը։
«Փաշինյանն իր տգեղ շրջապատի մեջ ողջամիտ է երևում, քանի օր է լուրջ-լուրջ քննարկում են ԵՄ-ին միանալու հարցը, բայց Փաշինյանը գիտի, որ չափորոշիչներին չենք համապատասխանում, դրա համար էլ հանրաքվե անելու անհրաժեշտություն չկա։ ՀՀ-ն ժողովրդավարության առումով հետ է գլորվում, շուտով ընտրություններ կեղծելու անհրաժեշտություն կառաջանա»,- ընդգծեց բանախոսը։