Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով 8 աղբաման և 9 շարժիչ ձեռք կբերի: Այս մասինգործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Աղբահանություն և սանմաքրում հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը՝ ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցի, թե ինչ փուլում է աղբահանության համար տեխնիկա ձեռք բերելու հարցը։
«Սա արվում է, որպեսզի աղբահանության խնդիրը չսրվի: Խոսքը 8 մեքենայի և 9 շարժիչի լրակազմի մասին է, որպեսզի հնարավոր լինի շահագործել նաև ավտոպարկում գտնվող մյուս մեքենաները։ Դրանք շարժիչների խափանման պատճառով կանգնած են, ինչը խոչընդոտներ է առաջացնում մաքրության համար: Մեկ ամսվա ընթացքում մեքենաներն ու շարժիչները կլինեն Հայաստանում, երբ կքննվի նաև պայմանագիրը»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանն էլ նշեց, որ գումարներն արդեն նախատեսված են բյուջեով, կարող են ժամանակացույցը ներկայացնել և գնման գործընթացը սկսել։