Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը, գրում է Anadolu գործակալությունը:
«Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին, որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը», – ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը։
Հիշեցնենք, որ ըստ The Times of Israel-ի Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Հայաստանի դեսպանին՝ խիստ նկատողություն հայտնելու՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից հետո։
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։