Թուրքիայի տեղական արտադրության կապի արբանյակ «Türksat 6A»-ն տիեզերք է ուղարկվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ «Türksat 6A»-ը տիեզերք է ուղարկվել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող «Cape Canaveral» տիեզերական ուժերի կենտրոնից՝ «SpaceX»-ին պատկանող «Falcon 9» հրթիռով:
Արբանյակից առաջին ազդանշանը ստացվել է հրթիռից անջատվելուց 67 րոպե անց:
Նշվում է, որ «Türksat 6A»-ին տիեզերք ուղարկելով՝ Թուրքիան էլ ավելի է մեծացրել արբանյակային հնարավորությունները և այժմ կարող է ծառայություն մատուցել աշխարհի բնակչության 5 մլրդ-ի: