• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
18/06/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
28/06/2024
/ Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր
0
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ

Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում իրենց բանտում ապօրինի պահվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ:

Ստորև ներկայացվում է հրապարակման թարգմանությունը.

«Զարմանքից քար էինք կտրել, երբ անցած շաբաթ POLITICO պարբերականը, և, անկասկած, այլ լրատվամիջոցներ ևս, մի PR ընկերությունից էլեկտրոնային նամակ ստացավ, որում նկարագրվում էր Եվրոպայում ռուսական ազդեցության գործողությունների մասին։ Թեպետ սա շատ գայթակղիչ էր հնչում, սակայն այն կենտրոնացած էր բացառապես մեկ մարդու վրա․ինչպես իմ գործընկեր Գաբրիել Գավինը նկատեց՝ ռուսահայ օլիգարխ Ռուբեն Վարդանյանի: 

Շահային հետաքրքրություն. Ռուբեն Վարդանյանը ներկայումս գտնվում է Ադրբեջանում՝ ճաղերի հետևում, այն ​​իրադարձություններից ի վեր, երբ այդ երկիրը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ այն գրավելու նպատակով, ինչի հետևանքով էլ Ղարաբաղի հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային արտագաղթի: Չնայած 56-ամյա Վարդանյանն իր միջոցները վաստակել է Մոսկվայում և հայտնվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական ենթակառուցվածքային բիզնեսներում ներգրավվածության համար, նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ քաղաքականություն մտնելու և Ղարաբաղի պետնախարար դառնալու համար: Ենթադրություններ կային, որ նա պահում էր կապերը Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, վերջին հաշվով, թողեցին, որ ադրբեջանցիները կալանավորեն Վարդանյանին ու տարածաշրջանի մյուս ղեկավարներին:

Արևմուտքում բարձր դիրքեր զբաղեցնող ընկերներ. Unilever ընկերության նախկին ղեկավար Փոլ Փոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այն մարդկանց թվում են, որոնք ակտիվ քարոզչություն են իրականացնում Վարդանյանի ու մյուս հայերի ազատ արձակման համար: Նրա գրասենյակը նաև հայտարարել է, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, թեպետ այդ բաղձալի մրցանակը շահելու շանսերը գրեթե զրոյական են՝ հաշվի առնելով նրա ոչ միանշանակ անցյալը: 

Ռուսական գործակա՞լ. Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ադրբեջանում կատաղել են այդ առաջադրումից։ Եվ հենց այստեղից էլ սկիզբ է առել PR արշավը, որի շրջանակում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցություն են հայտնել այն միջնորդությանը, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրա թեկնածությունը որպես պոտենցիալ մրցանակակիր: 

Եւ ի՞նչ. Այսպիսով, Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից գործող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը և Կարեն Մելքիոն աջակցություն են հայտնել այդ հեղինակավոր մրցանակից Վարդանյանի թեկնածությունը բացառելու կոչերին։ Սակայն կա միայն մեկ խնդիր. այդ քաղաքական գործիչները POLITICO-ին հայտնել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր կերպով հանվել են կոնտեքստից և ներկայացվել են որպես աջակցություն Ադրբեջանի թեզերին: 

Կտրուկ հերքում. «Ես մասնակցել եմ այդ միջոցառմանը այն հիմքով, որ այն վերաբերում էր ռուսական ապատեղեկատվությանը», – ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր ֆոն Կրամոն-Տաուբադելը: «Ամոթալի է, որ այդ միջոցառումը, թերևս, օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ աջակցել որևէ համատեղ հայտարարության և չէի մասնակցի դրան, եթե այն որևէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ»,-ասել է գերմանացի օրենսդիրը։ Դանիացի օրենսդիր Մելքիոն ևս POLITICO-ին ասել է, որ ինքը ոչ ստորագրել է որևէ հայտարարություն, ոչ էլ մտադիր է եղել: 

Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ ակումբը որևէ մասնակցություն է ունեցել նմանօրինակ լոբբիստական ​​միջոցառմանը վստահելու առումով: «Յուրաքանչյուր ոք կարող է ամրագրել մեր ակումբը, ինչպես Բրյուսելի ցանկացած հյուրանոց, և մենք տարեկան հարյուրավոր միջոցառումներ ենք ունենում», – ասել է ակումբի աշխատակիցը, որը պատասխանել է POLITICO-ի հեռախոսային հարցմանը: «Բայց մենք այս միջոցառումների կազմակերպիչները չենք, մենք պարզապես հյուրընկալում ենք դրանք»,-ընդգծել է նա:

Իսկ ի՞նչ է Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը։ Դե սա ամենևին էլ պարզ չէ: Կազմակերպությունը, կարծես թե, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, Ֆեյսբուքի էջն ունի ընդամենը 88 հավանում  և Google-ում առկա ընդամենը հինգ հղումներից չորսը ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրվել են կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոյի կողմից: 

Մտահոգություն առաջացնող երկիր. Ադրբեջանն արդեն քննադատության է ենթարկվում հանածո վառելիքի պաշտպանության և Արևմուտքում ունեցած ազդեցության ցանցի համար, բայց Եվրախորհրդարանի պատգամավորների դիրքորոշումներն ակնհայտորեն խեղաթյուրելը՝ նշանավորվելու է այդ երկրի և Եվրախորհրդարանի միջև մի նոր ճեղքվածքով»։

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդ է». Արթուր Վանեցյան
Քաղաքականություն

«Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդ է». Արթուր Վանեցյան

18/06/2025
«Սամվե՛լ, կողքդ կանգնած ենք, Աստված մեզ հետ է, ժամանակը հասյալ է». Վարդան Ղուկասյան
Քաղաքականություն

«Սամվե՛լ, կողքդ կանգնած ենք, Աստված մեզ հետ է, ժամանակը հասյալ է». Վարդան Ղուկասյան

18/06/2025
«Բացառվում է, մտքներիցդ հանեք». Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասին
Քաղաքականություն

«Բացառվում է, մտքներիցդ հանեք». Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասին

18/06/2025
«Փաշինյանը սա փողով կամ հրահանգով չի անում, նա իր մեջ կրում է հակահայկական գաղափարախոսությունը». Ալավերդյան
Քաղաքականություն

«Փաշինյանը սա փողով կամ հրահանգով չի անում, նա իր մեջ կրում է հակահայկական գաղափարախոսությունը». Ալավերդյան

18/06/2025
«Թող մեր եկեղեցուն հանգիստ թողնեն, թող պետական կառավարիչները զբաղվեն պետության արդյունավետ կառավարմամբ». Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Թող մեր եկեղեցուն հանգիստ թողնեն, թող պետական կառավարիչները զբաղվեն պետության արդյունավետ կառավարմամբ». Նարեկ Կարապետյան

18/06/2025
«Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների». Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան
Հասարակություն

«Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների». Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

18/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդ է». Արթուր Վանեցյան

«Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդ է». Արթուր Վանեցյան

18/06/2025
«Սամվե՛լ, կողքդ կանգնած ենք, Աստված մեզ հետ է, ժամանակը հասյալ է». Վարդան Ղուկասյան

«Սամվե՛լ, կողքդ կանգնած ենք, Աստված մեզ հետ է, ժամանակը հասյալ է». Վարդան Ղուկասյան

18/06/2025
«Բացառվում է, մտքներիցդ հանեք». Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասին

«Բացառվում է, մտքներիցդ հանեք». Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասին

18/06/2025
«Փաշինյանը սա փողով կամ հրահանգով չի անում, նա իր մեջ կրում է հակահայկական գաղափարախոսությունը». Ալավերդյան

«Փաշինյանը սա փողով կամ հրահանգով չի անում, նա իր մեջ կրում է հակահայկական գաղափարախոսությունը». Ալավերդյան

18/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In