Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Լիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին։
Լիտվայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում։
«Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և մենք ուրախ ենք օգնելու այն դժվարին, բայց կարևոր քայլերին, որոնք նրանք անում են դեպի Եվրոպա գնալու ուղղությամբ»,- գրել է Լանդսբերգիսը:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը հավաստիացրել է վերջինիս, որ Լիտվան Հայաստանի հետ կկիսվի դեպի Եվրոպա գնալու իր փորձով և կաջակցի Երևանին այդ ամբողջ ճանապարհին։