Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով և հասել է 472-ի:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացվել է 3 քաղաքացի։ 379 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 281-ը երեխաներ են, 191-ը` մեծահասակներ։