ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մանրամասնելով, որ նման դիմում չի եղել: ՏԱՍՍ-ը նկատում է, որ խորհրդի նիստն առաջին անգամ ընթանում է առանց Հայաստանի մասնակցության:
Նշենք, որ այսօր Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի այդ նիստին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին. սակայն չի խոչընդոտում կառույցի աշխատանքներին: