• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս

«ՀՀ-ի հետ կարգավորումը դժվար է, քանի որ Թուրքիայում մարդկանց ուղեղները լվացվել են տարրական դպրոցից»․ թուրք գրող

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
18/06/2024
/ Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«ՀՀ-ի հետ կարգավորումը դժվար է, քանի որ Թուրքիայում մարդկանց ուղեղները լվացվել են տարրական դպրոցից»․ թուրք գրող
0
SHARES
9
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Ermenihaber.am-ը զրուցել է թուրք քաղաքագետ, գրող-հրապարակախոս և պրոֆեսոր Բասքըն Օրանի հետ։ 

— Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե այո՛՝ ինչո՞ւ, եթե ո՛չ՝ ինչո՞ւ։

— Երկար ժամանակ է, առնվազն 2011 թվականից ի վեր, գոյություն չունի թուրքական արտաքին քաղաքականություն, փոխարենը կա Էրդողանի արտաքին քաղաքականություն, և դա էլ ամբողջովին իրականացվում է՝ Էրդողանի ներքին քաղաքականության համաձայն։ Այսինքն՝ Ձեր նշած հարցը կախված կլինի Էրդողանի ներքին քաղաքականության պահանջներից։ Ամեն դեպքում, քանի որ ներքաղաքական այս իրավիճակը ծայրաստիճան անորոշ է, հատկապես այս պահին, գործընթացն այս պահից ևեթ կանխատեսելի չէ։

— Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել էր․  «Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։

— Իհարկե, դժվար է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ մասամբ գաղափարական նկատառումներով (իսլամ և ազգայնականություն), մասամբ Ադրբեջանի էներգակիրների արտահանումից կախվածության պատճառով, մասամբ էլ այն պատճառով, որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից։ Եթե արտգործնախարարությունը վարեր Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, դա ավելի հեշտ կլիներ։ Սակայն այս նախարարությունը մեծ մասամբ մեկուսացվել է։ Ե՛վ ներքաղաքական դերի պատճառով, որի մասին ես վերը նշեցի, և՛ այն պատճառով, որ ԱԶԿ-ն նախարարությունում որպես դիվանագետներ իր քաղաքական գործիչներին է նշանակում։ Դա այդպես չի կարող շարունակվել, քանի որ հակասում է արտաքին քաղաքականության բնույթին։

— Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևէ քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:

— Եթե ​​այցի և անմիջապես հետո պատասխան այցի գործընթացն իրականացվի, ապա կարող է կարևոր չլինել, թե որտեղ կանցկացվի առաջին հանդիպումը: Օրինակ 2008թ․ նախագահ Աբդուլլահ Գյուլը (Թուրքիայի նախկին նախագահ 2007-14թթ․) ֆուտբոլային խաղը դիտելու համար գնացել էր Երևան, իսկ հետո Սարգսյանն (Սերժ Սարգսյան-խմբ․) էր խաղը դիտելու համար եկել Բուրսա։ Այնուամենայանիվ թեման, որը պետք է հաշվի առնել այս հարցում, քայլ առ քայլ առաջ շարժվելու կարևորությունն է այնպիսի հարաբերություններում, որոնք գտնվում են նման զգայուն իրավիճակում: Օրինակ՝ ամենասկզբում Սարգսյանը գալու համար նախապայման էր դրել սահմանի բացումը, բայց հետո եկավ։ Լավ կլինի, որ նման զգայուն հարաբերություններում այդպիսի բաներ չլինեն։ 

— Թուրքիան տարիներ շարունակ հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անմիջականորեն համակարգում է Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չլիներ, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար կրկին պատրվա՞կ էր փնտրելու։ 

— Իրականում Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է Թուրքիային գցել իր ամենազգայուն խնդրի՝ Կիպրոսի հարցում։ Այդ մասին ես ամփոփ ներկայացրել եմ «Ակոս»-ում հրապարակված «Եթե գնա, Թուրքիան շատ կփնտրի Փաշինյանին» վերատառությամբ իմ վերջին հոդվածում։ Այնուամենայնիվ, ռացիոնալությունը միշտ հնարավոր չէ հասնել գաղափարական, առևտրային և պատմական պատճառներով:

— Հայաստանում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ իշխանության։ Հնարավոր իշխանափոխությունը ինչպե՞ս կազդի այս գործընթացի վրա։ 

— Դեռ չգիտեմ, բայց քանի որ պատմությունը օգտագործվում է սոցիալական գիտություններում կանխատեսումներ անելու համար, կարող եմ ասել հետևյալը․ Այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանն իշխանությունից զրկվեց, ով ջանում էր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել, նրան փոխարինեց ռուսամետ ազգայնական Քոչարյանը, և դա լավ չեղավ այս հարաբերությունների համար։

Recent Posts

  • Մարտը՝ պատմականորեն ամենատեղումնառատ․ գարունը՝ խոնավության բարձր ցուցանիշներով
  • Շիրակի մարզում ընտրակաշառքի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կան ձերբակալվածներ
  • Ստեղծել ենք միջավայր, որի մասին կարող էինք երազել. Ավինյան
  • «Տելեկոմ Արմենիա»-ն և Ադրբեջանի «Ազերտելեկոմ»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետի տարանցման վերաբերյալ
  • Փամբակ գետում որոնումները շարունակվում են․ ՆԳՆ ՓԾ

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Արխիվ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.