Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այցով ժամանել է Կիև է, քանի որ իր երկիրը, որը հուլիսի 1-ին դարձել է ԵՄ խորհրդի նախագահ, կցանկանար իր ներդրումն ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։
«Հունգարիայի նախագահության նպատակն է նպաստել Եվրամիության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ուստի իմ առաջին ուղևորությունն ինձ տարավ Կիև», – գրել է կառավարության ղեկավարը Facebook-ում:
Օրբանը հրապարակումն ուղեկցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից լուսանկարով։
Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին նշել է, որ նրանց բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայում «խաղաղության հասնելու հնարավորությունն է»։