Որևէ իշխանական քմահաճույքով, ցանկությամբ կամ իրենց գծած սցենարով մենք չենք գնալու: Այս մասին ՀՅԴ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա և դրա հետևանքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացման ամբողջական փաթեթի իրացումը, որի ուղղությամբ էլ տարբեր սցենարներ կան»,- նշեց նա: