Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
«Մարտի 1-ը բացահայտելու լիարժեք հնարավորություն ուներ այս իշխանությունը վեց տարվա ընթացքում, հետևաբար, երբ իրենք կբացահայտեն, գնահատական կտան, ես էլ ինձ իրավունք կվերապահեմ գնահատական տալու»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ժամանակին գնահատկան չի հնչեցրել Մարտի 1-ի վերաբերյալ, երբ հիմա հունիսի 12-ի իրադարձությունները համեմատում է այդ օրվա հետ։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ Մարտի 1-ի հետ համամետությունը կապված է եղել զուտ անձով։
«Այդ մարդն ի՞նչ էր ասում Մարտի 1-ին՝ հոգին փառավորվում էր, քաղաքացիներին հրահրում էր, որ ոստիկաններին ջարդեն, երկաթներ վերցնեն, ինքնպաշտպանվեն։ Ես համեմատել եմ այդ դրվագները»,- նշեց նա։
Սրբազանն ասաց, թե ինքն այն մարդը չէ, որ Մարտի 1-ի քաղաքական գնահատական տա։
«Դատարան կա, վեց տարի դատարանն իրենց ձեռքում է, բոլոր հնարավոր տարբերակներով՝ ԱԱԾ, փաստաթղթեր, ամեն ինչ իրենց ձեռքում է, թող բացահայտեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Նա ասաց, որ Մարտի 1-ը Հայաստանի պատմության ամենասև էջերից մեկն է։
Մանրամասները՝ տեսանյութում: