Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Մարդը, որը հայտարարում է, որ ինքը 2018 թվականին արդեն գիտեր, որ Ղարաբաղը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, իր ամբողջ 2018-ից 2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն՝ Ադրբեջանը դա շատ մասնագիտորեն և նրբորեն օգտագործել է։ Եթե դու գիտես, որ դա այդպես է, քո քաղաքականությունը պետք է միտված լինի քո համոզմունքների իրականացմանը»,- ասաց նա՝ նշելով, թե այդ մասին խոստովանել է նույն ինքը՝ Փաշինյան Նիկոլը։
«Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ խաբել է ժողովրդին։ Այնպես որ, վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,- ընդգծեց նա։