Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք հարցերը փորձում լուծել, օրինակ՝ նոր ատոմակայանի կառուցման հարցը մտել է շատ առարկայական փուլ. «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները» համաժողովին հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող ենք ասել, որ գնդակը ԱՄՆ դաշտում է»,-ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ ակնկալում են Միացյալ Նահանգների ներհամակարգային գործընթացներն անցնել, այնուհետև կսկսեն աշխատել։
Գրիգորյանը նաև նշեց, որ կան շատ հարցեր, որոնք կարճաժամկետ լուծում են պահանջում. «Հույս ունենք, որ առաջընթաց կունենանք»։