Կառավարության նիստում կարևոր քննարկումներ են տեղի ունեցել: Գտել են կաթից պատրաստված թթվասերը տուփի միջոցով տարբերակելու միջոցը: Ինչպես ասում է վարչապետը՝ երկար ժամանակ է առնչվում են այս «պրոբլեմի» հետ:
«Մսից էլ կարելի ա պատրաստել ապրանք՝ վրան գրել թթվասեր»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ շուկայում «իրանք-իրանք» հայտնվեցին թթվասերներ, որոնք պատրաստված են միայն կաթից:
«Պայմանավորվում ենք, որ կանաչը թթվասերն ա, նարնջագույնը՝ համարյա թթվասերը»,- ասել է նա: