Նախորդ շաբաթ Երևանում աղբահանությունը գիշերային և ցերեկային ռեժիմով իրականացվել է 38-ական տեխնիկայով, փողոցների մաքրությունն իրականացվել է 17 ջրցան, 6 փոշեկուլ մեքենաներով, ինչպես նաև աշխատանքների իրականացման համար շահագործվել է 8 տրակտոր:
Քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցությանն ամփոփելով կատարված աշխատանքները՝ նշեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:
«Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 306 սանմաքրման աշխատակիցներ, որոնք կազմում են գրանցված աշխատակիցների 89 տոկոսը»,-հավելեց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ սանմաքրման աշխատակիցների հագուստի հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնարկել։
«Տեխբնութագիրն ամբողջությամբ պատրաստ է, քննարկենք միանգամից ձմեռային և ամառային տարբերակներով ոնց ենք դնում և ըստ դրա՝ մրցույթ հայտարարենք: Ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, կարծում եմ՝ առանց ֆինանսական միջոցների կդնենք, հետո նոր ֆինանսավորումը կլինի»,- պատասխանեց Կատվալյանը։