Այս տարի կավարտենք ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը, այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ուրախանում եմ, երբ նախագծողը ոգևորված է լինում, թե ինչ է կառուցվում, բաց է նորարար լուծումների համար և ամբողջովին կիսում է հարմարավետ և էսթետիկ դիզայն ստանալու մեր մտքերն ու մոտեցումները:
Մենք սովորում ենք ոչ միայն կառույցի ճիշտ ֆունկցիոնալություն ստանալ, այլև ստեղծել տրամադրող, մարդամոտ միջավայր:
Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը»,- Ֆեյսբուքում գրել է Ավանեսյանը։