Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 21:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Վիրաբյանն իր վարած Honda մակնիշի 006 LL 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Բազմաբերդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ժամեր անց Տ. Վիրաբյանը «ձախ դաստակի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի ենթարկված Տ. Վիրաբյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ մինչ այդ եղել է Երևանի փոխքաղաքապետը։