«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական ժողով կանի: Կուսակցության քաղաքական ժողովի օրը նախնական որոշված է հունիսի 22-ը, իսկ ժողովի անցկացման տեղի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա:
Սովորաբար, դրանք տեղի են ունենում Երևանից դուրս: ՔՊ քաղաքական ժողովը կտևի 2 օր:
Սա ՔՊ-ի թվով 4-րդ քաղաքական ժողովն է. նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին:
Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, լինում են նաև հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: