ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։
Նրա թեկնածությունն առաջադրել էին «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ գաղտնի քվեարկության արդյունքում Մինասյանի օգտին քվեարկել է 58 պատգամավոր, դեմ՝ 42-ը։
Նշենք, որ նույն պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Շուշան Սարգսյանի թեկնածությունը։ ՔՊ-ական Շուշան Սարգսյանը նույնպես ընտրվեց հանձնաժողովի անդամ։
Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում, օրենքով սահմանված պահանջի համաձայն, կդադարեցնի իր կուսակցական պատկանելությունը։

