Կիրակի օրը Թուրքիայի հարավ-արևելյան Օսմանիե նահանգում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել են Թուրքիայի աղետների կառավարման վարչության (AFAD) սեյսմոլոգները։
«5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օսմանիե նահանգում ժամը 14:43-ին, որի էպիկենտրոնը գտնվում էր Սումբաս գյուղի մոտակայքում», — հայտնել են սեյսմոլոգները։ Էպիկենտրոնը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։
Մի քանի րոպե առաջ հարևան Ադանա նահանգում գրանցվել են երկու երկրաշարժ՝ 4.9 և 4.8 մագնիտուդով։

