• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Իլհամ Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս «խաղաղության» ցուցի՞չ են․ Տաթևիկ Հայրապետյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
05/10/2026
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Արցախից հետո՝ նոր թիրախներ․ փորձագետը զգուշացնում է վտանգավոր օրակարգի մասին
0
SHARES
39
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իլհամ Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս «խաղաղության» ցուցի՞չ են

Երկու օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի բռնապետ ղեկավար Իլհամ Ալիևը հերթական հայատյաց ու իր ագրեսիվ երազանքները արտահայտող ելույթն ունեցավ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության 8-րդ համաժողովի ժամանակ։ Իբր ներկուսակցական հարցերին նվիրված այս ելույթում նա «Հայաստան» ու «հայեր» բառերը հիշատակել է 26 անգամ։ Երկու անգամ կիրառել է իր կողմից շատ սիրված «թշնամի» տերմինը։ Մեկ դրվագում, որը նաև տեսանյութի տեսքով տեղադրել էր իր X-ի հարթակում, խոսում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վերաբերյալ իր ագրեսիվ ֆանտազիաների մասին։

«Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը», բառացի ասել է Ալիևը։ Ինձ համար սա ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն է իր չիրագործված զավթողական «հույզերի» մասին, որոնք այսօր կազմում են Ադրբեջանի հանրակրթական ուսուցման մասը։

Սա էլ մի կողմ։ Մի դրվագում Ալիևը անում է մի արտահայտություն, որը շատ տիպիկ է նացիստական ենթատեքստի ու Ցեղասպանության նախապատրաստման համար։ Բառացի մեջբերում եմ ելույթի այդ հատվածը․ «Մեր ժողովուրդը բախվեց հայերի ապերախտությանը։ Այսինքն՝ ավագ սերունդը, հավանաբար, լավ է հիշում նրանց քաղցր խոսքերը, ի պատիվ մեզ բարձրացված կենացները, ադրբեջաներենով նրանց սահուն խոսքը և նույնիսկ նամազ կատարելը։

Ի՞նչ եղավ արդյունքը։ Նրանք տեսան, որ մենք մի փոքր թուլացել ենք, տեսան, որ սայթաքել ենք, և մեզ թիկունքից հարված հասցրին։ Սա նրանց պատմության մեջ առաջին դեպքը չէ։ Նրանք նույնը արել էին մեկ դար առաջ՝ մեկ այլ վայրում։ Ուստի մենք երբեք չպետք է մոռանանք սա, պետք է զգոն մնանք և միշտ՝ ամեն օր, նրանցից տասնապատիկ ավելի ուժեղ լինենք։ Ինչպես այսօր է, այնպես էլ վաղը կլինի․․․»։

Դեռ մի կողմ եմ դնում այն, որ այս տեքստն արտաբերվում է մեկի կողմից, ով սկսել է ագրեսիվ պատերազմ և իրագործել էթնիկ զտում։

«Մեզ թիկունքից հարված հասցրին» ձևակերպումը անթաքույց նացիստական ենթատեքստ ունի։ Այն բխում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածված դավադրության տեսությունից, որը գերմաներեն հայտնի է որպես Dolchstoßlegende («թիկունքից հարվածի լեգենդ»)։ Պատմաբանների շրջանում լայնորեն ընդունված է այն տեսակետը, որ «թիկունքից հարվածի» լեգենդը (Dolchstoßlegende) ուղղակիորեն ստեղծել է Հոլոքոստի գաղափարական և հուզական հիմքը։

Այսինքն՝ Վաշինգտոնում «խաղաղության պայմանագիրը» նախաստորագրած այս բռնապետը, որը իբր պարտավորվել է «դատապարտել և պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության․․․» և այլ վատ բաների դեմ, այդ նախաստորագրումից մեկ տարի անց անում է նացիստական հայտարարություններ հայերի հասցեին։ Չգիտի՞ Իլհամ Ալիևը դրա մասին։ Իհարկե, գիտի։ Նա նաև գիտի, որ Երևանում նստած ու Կաթողիկոսի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազներն ու զավթողական ծրագրերը։ Իսկ այդ «անտեսման» գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը՝ դրանք կանխելու հստակ որոշմամբ, որի հնարավորությունը մենք ունենք այսօր…

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.