Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է։ Դատարանի որոշմամբ՝ արգելվել է նաև նրա հետ հաղորդակցությունը։
Ավելի վաղ Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի մեղադրանքը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ խուլիգանության վերաբերյալ մի քանի դրվագներով։ Ըստ փաստաբանի՝ բոլոր նոր դրվագները վերաբերում են Դանիելյանի՝ «Ֆեյսբուք»-ում կատարած գրառումներին։
Բացի այդ, մեղադրանքին ավելացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Ֆեյսբուք»-ում հրապարակված գրառմամբ Ազգային անվտանգության ծառայությանը արատավորելու վերաբերյալ։
Փաստաբանի փոխանցմամբ՝ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել։

