ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման նոր առաջնորդ Յահյա Սինվարը, որն ընտրվել է Քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, Եգիպտոսի և Քաթարի միջնորդների միջոցով հաղորդագրություն է փոխանցել Իսրայելին, որ զինադադար է ցանկանում։
Այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի սեփական աղբյուրը։ «Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է դա», – պարզաբանում է հեռուստաալիքը։