ԱՄՆ վարչակազմը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Քեթի Զաքարիան լքում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը՝ նշանակումից հինգ օր անց՝ այլ պաշտոնի տեղափոխվելու պատճառով։
«Քեթի Զաքարիան տեղափոխվում է մամուլի քարտուղարի պաշտոնից», — գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է Սպիտակ տունը։
Զաքարիայի առաջին ճեպազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի օրը և տևել է ընդամենը 14 րոպե։ Նա Սպիտակ տան 37-րդ մամուլի քարտուղարն էր, այդ պաշտոնը զբաղեցնող իններորդ կինը և Դոնալդ Թրամփի վարչակազմի երրորդ շիկահեր կինը։

