Հոկտեմբերի 19-ին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում կգործարկվեն էլեկտրական շչակներ։
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում շչակները կգործարկվեն ժամը 11։00-ից մինչև 16։00-ն։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք բնակավայրերում էլեկտրական շչակները կգործարկվեն ժամը 10։00-ից մինչև 17։00-ն։
Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։

