Կիևը պետք է պատրաստվի տարածքային զիջումների, The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։
«Ուկրաինան պետք է պատրաստվի Դոնբասը և այլ տարածքներ հանձնելուն, ինչպես նաև հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու հույսերից», — մեջբերում է հրատարակությունը նրա խոսքերը։
Մենդելն իրեն ռեալիստ է անվանել և հավելել, որ ուկրաինացիները չեն կարող շարունակել մահանալ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու միայն հիպոթետիկ գաղափարի համար։
Նա նաև քննադատել է արևմտյան առաջնորդների հրաժարումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփվելուց։
Հուլիսին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները ուրվագծվել են երկու տարի առաջ, և հակամարտությունը կարող է անմիջապես ավարտվել, եթե Կիևի ռեժիմը համապատասխան որոշումներ կայացնի։

