Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանում կքննվեն Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
Նշվում է, որ Սեդրակ Քոչարյանի գործով դատական նիստը նշանակված է ժամը 18։00-ին։ Գործը կքննի դատավոր Արամ Գրիգորյանը։ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նշանակված է ժամը 18։30-ին։ Գործը կքննի դատավոր Վարդգես Ստեփանյանը։
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9։

