Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանի համայնքապետի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանին։ Որոշումը կայացրել է դատավոր Արամ Գրիգորյանը։
Գևորգյանին մեղադրում են ընտրակաշառք տալու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նա, ըստ ստացված տվյալների, հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններից առաջ կաշառք է տվել համայնքի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մեղադրանքն անհիմն են համարում՝ տեղի ունեցածը որակելով քաղաքական ռեպրեսիա։ Պաշտպանական կողմը կալանքի որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում։
Կուսակցության երկու կին աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, նրանցից մեկի նկատմամբ՝ նաև գրավ։

