Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է հոկտեմբերի 28-31-ը նախատեսված Նիգերիա և Սենեգալ այցը՝ Ֆրանսիայում տեղի ունեցած խոշոր բողոքի ցույցերի և այս շաբաթվա սկզբին Պարսից ծոց կատարած իր այցի քննադատության ֆոնին, հաղորդում է TF1-ը՝ հղում անելով նախագահին մոտ կանգնած աղբյուրին։
Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը պլանավորված շրջագայության էր Պարսից ծոցի երկրներում՝ վառելիքի հետ կապված իրավիճակը քննարկելու համար, ուղեւորությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում համազգային ցույցից հետո: Չորեքշաբթի Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ չնայած ցույցերին, Պարսից ծոցի երկրներ ուղեւորությունը չեղարկելու Մակրոնի որոշումն ամենահաջողվածը չէր եւ չէր հասկացվել:
«Քանի որ Արևմտյան Աֆրիկա նախատեսված այցը կապված էր դիվանագիտական հարցերի և համագործակցության հետ և ուղղակիորեն կապված չէր ռազմավարական մատակարարումների ապահովման հրատապ հարցերի հետ, նա (Մակրոնը՝ խմբ.) որոշել է հետաձգել այն», — ասել է աղբյուրը։
Հեռուստաալիքի զրուցակիցը նաեւ Պարսից ծոցի երկրներ ուղեւորությունը չտեղափոխելու Մակրոնի որոշումը բացատրել է նրանով, որ այն անհրաժեշտ էր Ֆրանսիային վառելիքով ապահովելու համար:
Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոցներ են դուրս եկել բարձր դասարանցիները, որոնք դպրոցների վիճակի բարելավում են պահանջում: Ավելի ուշ նրանց միացել են երկրում գների բարձրացումից դժգոհ մարդիկ, իսկ ակցիաները տարածվել են այլ շրջաններում։
Հոկտեմբերի 17-ի համազգային ցույցը ամենամեծն էր։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մասնակցել է մոտ 550,000 մարդ։ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, շոկային նռնակներ և ջրցան մեքենաներ։

