ՌԴ նախագահ, ԶՈւ գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը իր նախկին թիկնապահ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Դյումինին նշանակել է Կուրսկի մարզում «հատուկ ռազմական գործողության» և Ուկրաինայի զորքերի դեմ մարտերի ընդհանուր հրամանատար։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նա կհամակարգի ռուսական բանակի գործողությունները անվտանգության մարմինների և տեղական իշխանությունների հետ։ Պուտինի հրամանի համաձայն՝ Դյումինին վերապահված են հատուկ լիազորություններ՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս նա պաշտոնապես գլխավոր շտաբի կամ Ռուսաստանի ՊՆ աշխատակից չէ։ Դյումինը կառավարելու է ոչ միայն բանակի, այլև տեղական վարչական մարմինների և իրավապահ մարմինների գործողությունները։