Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում պետական աջակցությամբ 2019-2024թթ. Հայաստան է ներկրվել շուրջ 2450 գլուխ խոշոր եղջերավոր՝ բարձրարժեք, արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանի, հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։
«Այս կենդանիների կաթնատվությունը միջինում կազմում է 6000-7000 լիտր, որ գրեթե 3 անգամ գերազանցում է մեր տեղական տավարի կաթնատվության միջին ցուցանիշը»,-ասաց փոխնախարարը:
Ծրագիրն այս պահին ունի 46 շահառու՝ տարբեր մարզերից:
«Ներկրվել են բարձրարժեք, տոհմային, արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիներ: Հանրապետությունում հավելյալ արտադրվում է 25 հազար լիտր կաթ»,-նշեց Տաթևիկ Սարգսյանը: