KTLA-ի տվյալներով՝ Կալիֆոռնիայի Մոնտկլեր քաղաքում մեքենան բախվել է մոտ 30 հեծանվորդների խմբի, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։
«Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են, երբ կասկածելի հարբած վարորդը բախվել է Հելոուինի հեծանվային զբոսանքի մասնակից մոտ 30 հեծանվորդների խմբի», — նշվում է հաղորդագրության մեջ։
Հոսպիտալացվածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել և բուժվում է կտրած-ծակած վնասվածքի համար, իսկ մեկ ուրիշը՝ գլխի վնասվածքով, որոշել է լքել հիվանդանոցը։
Վարորդը մի քանի ժամ անց ձերբակալվել է իր տանը՝ հարբած վիճակում մեքենա վարելու, վրաերթի ենթարկելու և վթարի վայրը լքելու կասկածանքով։ Հեռուստաալիքը հաղորդում է, որ վկաների ցուցմունքները օգնել են պարզել նրա ինքնությունը։

