Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետը ևս 90 օրով երկարաձգելու և համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագծերը։ Այս մասին են վկայում Գերագույն ռադայի տվյալները:
Երկուշաբթի ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավորները պաշտպանել էին ռազմական դրության և զորահավաքի գործողության ժամկետի երկարաձգումը 90 օրով:
Ուկրաինայի խորհրդարանի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ երկու օրինագծերն էլ արդեն վերադարձվել են Ռադա՝ Զելենսկու ստորագրությամբ։
Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից ռազմական դրության ռեժիմ է սահմանվել, հաջորդ օրը Զելենսկին հրամանագիր է ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։

