ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։
Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցին եւ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

