Ադրբեջանի զինված ուժերը, Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների համաձայն, 2024–2026 թվականներին ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում՝ նաև Սյունիքի Սև լճի հատվածում։
2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ այդ ընթացքում կառուցվել են նոր գրունտային ճանապարհներ, լայնացվել են արդեն գոյություն ունեցողները, մաքրվել են տարածքներ, դիրքերի շուրջ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև հայտնվել են նոր կառույցներ։ Քարտեզում առանձնացված են ինժեներական աշխատանքների հիմնական հատվածները, սակայն ոչ բոլորը։

